Բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործի մինչև 12 08 2020թ.

 Հարգելի բաժանորդներ և սպառողներ,

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.03.2020թ. թիվ 298Ն որոշումը, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Գլխավոր տնօրենի 13.07.2020թ. թիվ 44Լ հրամանը՝ Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 12.08.2020թ. ներառյալ:

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել.

Զանգահարելով՝

  • 185, 011.300 185, 0 800 00 185

Փոստային նամակով՝

  • 0025, ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա,

Էլեկտրոնային նամակով՝

  • [email protected],  
  • [email protected],
  • veolia.am պաշտոնական կայք /«Հետադարձ կապ»/,
  • veolia Armenia ֆեյսբուքյան էջ /«Նամակ ուղարկել»/:

Ջրաչափի ցուցմունքը՝ ի լրումն վերը նշված միջոցների, կարելի է հաղորդել նաև.

  • Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել,
  • Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով:

Իր հերթին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրատապ հարցերով կապ կապահովի բաժանորդների հետ գլխավորապես հեռախոսազանգերի և անհատական հաղորդագրությունների՝ SMS-ների միջոցով:

Հարգելի քաղաքացիներ,

Եկեք լինենք կարգապահ, պահպանենք անվտանգության առաջնային կանոնները, չվտանգենք ո՛չ մեր և ո՛չ էլ այլոց կյանքը:

Քաջառողջություն ձեզ: