Ինչպես հաղորդել ջրաչափի ցուցմունքն ու վճարել սպառած ջրի դիմաց

ԻՆՉՊԵՍ ՀԱՂՈՐԴԵԼ ՋՐԱՉԱՓԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Հարգելի բաժանորդներ, 

COVID - 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, խնդրում ենք ջրաչափի ցուցմունքը հաղորդել հետևյալ կապուղիներով.

  1. Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով;
  2. Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, հանգամանքներ մուտքագրել;
  3. Զանգահարելով «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011.300-185 կամ 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարով:

ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՍՊԱՌԱԾ ՋՐԻ ԴԻՄԱՑ

Հարգելի բաժանորդներ, 

Հոգալով Ձեր առողջության և անվտանգության մասին՝ «Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում սպառած ջրի դիմաց վճարումները կատարել առցանց՝ էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։

Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում զանգահարեք մեզ 1-85 հեռախոսահամարով:

Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 13.07.2020թ. ներառյալ: Կապը ձեզ հետ կապահովվի հիմնականում հեռախոսազանգերի և անհատական հաղորդագրությունների՝ SMS-ների միջոցով: