Եղանակի պատճառով առաջացած ջրամատակարարման խնդիրները վերացնելու նպատակով՝ ապրիլի 19-ից «Վեոլիա Ջուր» ընկերությունը Վանաձորում աշխատում է արտակարգ ռեժիմով։
Վանաձորի խմելու ջրի մի մասը ստացվում է Ծովասարի և Մայմեխի աղբյուրներից, որոնք տարվա այս եղանակին, ինչպես նաև աշնանը ակտիվ ձնհալի և/կամ անձրևների հետևանքով պղտորվում են։ Կարևորելով սպառողների առողջության ապահովումը և հիմք ընդունելով օդերևութաբանական կանխատեսումները՝ «Վեոլիա ջուր»–ը ապրիլի և մայիսի համար նախատեսել է կանգախարգելիչ միջոցառումներ։ Այդ իսկ պատճառով վերջին օրերին Վանաձորի մի շարք տարածքների ջրամատակարարումը ամբողջովին կամ մասնակի դադարեցվում է։
Հայցելով սպառողների ներողամտությունը եղանակային պայմանների պատճառով առաջացած անհարմարության համար՝ «Վեոլիա ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը քաղաքում ջրամատակարարման կայուն աշխատանքը վերականգնելու, իսկ մինչ այդ անհրաժեշտ նվազագույն ջրամատակարարում ապահովելու համար։
Միաժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ հանգամանքով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 20-ը՝ Վանաձորի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի շեղումներով։
Ջրամատակարարման գրաֆիկը ստորև.
Վանաձոր թաղամասի Բուսաբանական փողոց, Ֆիդայինների 1/5, 8, 45-113 տներ, Աբովյան92տ,Աբովյան 67-91, Աբովյան 1 փակուղի, Աղաբաբյան 5,7, Աղաբաբյան նրբանցք, Կարբիշևի նրբանցք, Նժդեհի 46 տուն, Մյասնիկյան 47-63, 72-76 տներ, Լալվար 13-29, 26-60 տներ |
Շուրջօրյա
|
Բազում թաղամաս՝ Համբարձումյան, Չերկաս, Գրիբոյեդով, Սուխումի, Ռուսթավի փողոցներ, Ուսանողական 5 շ., Շինարարներ 7, 13, 15, 17, 19, 21 շ.-եր, ՀՊՃՀ տնակներ, Աղայան 94, 96/1, 94/5 շ.-եր, Բուլղարական 1, 2 ավաններ, Շինարարներ 27/1, 27/2 շ.-եր, Յուբեկա 1, 2 շ.-եր |
16.00-23.00, 07.00-14.00
|
Խնձորուտ 1 փողոցի 1 նրբանցք, 6, 7, 8 փողոցներ, Սասուցիներ փողոց, փակուղիներ, Երևանյան խճուղի 154-260 /զույգ/, 225-259 /կենտ/ տներ |
Շուրջօրյա
|
Լոռու մարզ Շահումյան ավան համայնք |
Շուրջօրյա
|