Հարգելի բաժանորդներ և սպառողներ,
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերությունը այլ միջոցառումների թվում նպատակահարմար է համարում առաջիկայում, մինչև իրավիճակի կայունացումը, սահմանափակել ուղղակի շփումները հանրության հետ: Համակարգի ստորաբաժանումներն հնարավորինս անցնում են աշխատանքի հեռահար եղանակի:
Նշված հանգամանքով պայմանավորված, բաժանորդներին և սպառողներին կոչ ենք անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ է կրում և անձնական ներկայություն է պահանջում: Այդ ընթացքում կգործի մեկ՝ Երևան, Աբովյան 66ա հասցեում գտնվող, Բաժանորդների սպասարկման գրասենյակ: Կապը հանրության հետ նախատեսվում է գլխավորապես ապահովվել ընկերության հաղորդակցության էլեկտրոնային գործիքների միջոցով:
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել.
Զանգահարելով՝
- 185, 011.300 185, 0 800 00 185
Փոստային նամակով՝
- 0025, ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա,
Էլեկտրոնային նամակով՝
- [email protected],
- [email protected],
- veolia.am պաշտոնական կայք /«Հետադարձ կապ»/,
- veolia Armenia ֆեյսբուքյան էջ /«Նամակ ուղարկել»/:
Ջրաչափի ցուցմունքը՝ ի լրումն վերը նշված միջոցների, կարելի է հաղորդել նաև.
- Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել,
- Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով:
Իր հերթին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրատապ հարցերով կապ կապահովվի բաժանորդների հետ գլխավորապես հեռախոսազանգերի և անհատական հաղորդագրությունների՝ SMS-ների միջոցով:
Միաժամանակ խնդրում ենք ձեզ չմոռանալ ժամանակին կատարել ընթացիկ վճարումները սպառած ջրի դիմաց, որպես երաշխիք համակարգի հետագա կայուն զարգացման՝ ի շահ բոլորիս:
Հարգելի քաղաքացիներ,
Եկեք լինենք կարգապահ, պահպանենք անվտանգության առաջնային կանոնները, չվտանգենք ո՛չ մեր և ո՛չ էլ այլոց կյանքը:
Քաջառողջություն ձեզ: