Արմավիրի մարզի Արգինա և Շենիկ գյուղերն օրերս մնացել էին անջուր: Ինչ-որ տեղ այս բնակավայրերը սնուցող 225 մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագծի վրա, որը գնում-հասնում է «Կոզդաշեն» պոմպակայան, վթար էր տեղի ունեցել:
Դրա վայրն ի վերջո գտնվեց Տեխնիկական տնօրինության Գոտիավորման խմբի մասնագետների կողմից, որից հետո գործին ձեռնամուխ եղավ «Արմավիր» շահագործման տեղամասը:
Պարզվեց, որ ժամանակին՝ 9-10 տարի առաջ, խողովակներն այստեղ «ստիկից» ոչ թե զոդել են, ինչպես պահանջվում է տեխնոլոգիայով, այլ «մուֆթայով» իրար միացնել: Դե պարզ է, որ մի օր դրանք իրարից պետք է անցատվեին: Ու որպեսզի դա այլևս չկրկնվի, ջրմուղագործերը փոխեցին վթարված հատվածը, իսկ խողովակները հատուկ եռակցող սարքով զոդեցին՝ ամուր ու հուսալի: