Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Լճաշեն» պոմպակայանի էներգասնուցման ընդհատման պատճառով ս.թ. փետրվարի 4-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, այդ թվում Գագարինավան և Ջրառատավան թաղամասերի ջրամատակարարումը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, մոտ մեկ ժամից կվերացվի վթարը էներգահամակարգում, որից հետո կգործի «Լճաշեն» պոմպակայանը և կվերսկսվի Սևան համայնքի ջրամատակարարումը: Սակայն նշված բնակավայրերում գրաֆիկը լիովին վերականգնելու համար կպահանջվի ևս մի քանի ժամ:
05.02.2020թ.