Էկոլոգիական վերափոխման ոլորտում Վեոլիա Գրուպը ձգտում է դառնալու էտալոնային ընկերություն։ 2022 թվականին, Գրուպի մոտ 220,000 աշխատակից ամբողջ աշխարհում, մշակում և կիրառում են հստակ լուծումներ, որոնք միաժամանակ օգտակար և պրակտիկ նշանակություն ունեն ջրամատակարարման, թափոնների վերամշակման և էներգետիկ ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Իր երեք փոխլրացնող բիզնես ուղղությունների շնորհիվ, Վեոլիան նպաստում է ռեսուրսների հասանելիության ապահովմանը, հասանելի ռեսուրսների պահուստավորմանը և կուտակմանը։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2021
Գործունեության 3 ոլորտ.
Ջուր, Թափոն, Էներգիա
28․508 միլիարդ եվրո
եկամուտ` 2021 թ.
մոտ 220,000
աշխատակիցներ
ողջ աշխարհում՝ 2022 թ.
• 79 միլիոն մարդ ապահովված է խմելու ջրով
• 61 միլիոն մարդ միացած է կեղտաջրերի հեռացման համակագին
• 3,367 խմելու ջրի արտադրության կայանի կառավարում
• 2,750 կեղտաջրերի մաքրման կայանի կառավարում
• 46,058 ջերմային կայանների կառավարում
• 48 միլիոն մգՎժ էներգիայի արտադրություն
• 583 ջեռուցման և հովացման համակարգերի կառավարում
• 2,211 ինդուստրիալ հանգույցների կառավարում
• 48 միլիոն մետրիկական տոննա վերամշակված թափոն
• 435,861 գործարար հաճախորդ
• 40 միլիոն քաղաքապետարանների անունից հավաքագրման ծառայություններ մատուցված մարդ
• 691 թափոնների վերամշակման օբյեկտների կառավարում
ՅՈԹ ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐ
Վեոլիան ի հայտ է բերել եկամուտ ստանալու համար զգալի ներուժ ունեցող հատվածներով յոթ հիմնական զարգացող շուկաներ, որտեղ ռեսուրսների սակավությունը հանգեցնում է նեղ մասնագիտական փորձաքննություն կատարելու պահանջարկի աճին: Այս հատվածները նոր հնարավորություններ են բացում շրջակա միջավայրի հետ կապված ծառայությունների համար, որտեղ Վեոլիան արդեն իսկ ապահովում է չափորոշիչ լուծումներ.
• Վերարտադրող տնտեսություն, որը կօգնի լուծել հումքի, ջրի և էներգետիկ ռեսուրսների անբավարարության խնդիրը,
• Նորարարական լուծումներ, որոնք կբարելավեն կյանքը քաղաքներում եւ այնտեղ մատուցվող ծառայությունները,
• Աղտոտումների առավել խնդրահարույց տեսակների վերամշակում, ինչպիսիք են թունավոր թափոնները, վերամշակվող տիղմը և վարակված կեղտաջրերը,
• Նավթահորերի, նավերի, ինքնաթիռների և միջուկային արտադրություններ, սարքավորումները շահագործումից հանելու ծառայություններ,
• Սննդի և խմիչքի արդյունաբերություն, առողջապահության, անվտանգության եւ որակի խիստ չափանիշների համապատասխանության ապահովումը,
• Լեռնահանքային արդյունաբերություն, որը պահանջում է մեծաքանակ ռեսուրսներ,
• Նավթի և գազի արդյունաբերություն, որի կառավարմանը ներկայացվում են բնապահպանական շարունակաբար աճող չափանիշներ: