«Արեւելք» տարածաշրջանի կենտրոն

Vayq

 Վայքում Վեոլիա ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, ՀՀ ՀԾԿՀ-ի անդամ Մուշեղ Կոշեցյանի, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրտնտպետկոմիտեի նախագահի տեղական Հովհաննես Հարությունյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ ընկերության «Արեւելք» տարածաշրջանի կենտրոնի» հանդիսավոր բացումը:
Նախկին Հայջրմուղկույուղու Վայքի տեղամասի վարչական շենքը վերանորոգումից հետո ոչ միայն նոր տեսք ունի, այլ նաև նոր բովանդակություն: Այստեղ մի հարկի տակ աշխատելու են Վեոլիա Ջրի թե շահագործման, թե առեւտրային տարածաշրջային ծառայությունները, եւ թե ջրի որակի լաբորատորիան:
     Ինչո՞ւ է այն կոչվում «Արեւելք» տարածաշրջանի կենտրո՞ն», որովհետեւ ունի տարածաշրջանային նշանակություն: Վեոլիա Ջրի քաղաքականությունը ուղղված է Երեւանի ու մարզերի միջեւ առկա տարբերության վերացմանը: Այսուհետ ընկերությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնելու մարզերի զարգացմանը: Սպառողները, անկախ բնակության վայրից, ունեն նույն կենցաղային կարիքները: Հետեւաբար իրավունք ունեն ակնկալել հավասար ուշադրություն իրենց խնդիրների նկատմամբ:
Իսկ Վայքը, գտնվելով Վեոլիա Ջրի սպասարկման «Արևելյան» կոչվող գոտու մեջտեղում, որը ձգվում է Դիլիջանից մինչեւ Մեղրի` ներառելով Գեղարքունիքը, Վայոց ձորն ու Սյունիքը, փաստորեն բոլոր այս տարածքները կապող օղակն է: Այստեղից ավելի արագ կարելի է հասնել բոլոր բնակավայրեր ու լուծել խնդիրները: Հենց այս տրամաբանությամբ էլ Վայոց ձորում ստեղծվել է ողջ տարածաշրջանի համար ընդհանուր մի պահեստ` բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով եւ հատուկ մեքենա-մեխանիզմների բաժին:
     Վեոլիա Ջրում համոզված են, որ ժամանակի ընթացքում Կենտրոնը կզարգանա ու կփոխվի: Սակայն անփոփոխ կմնա Ընկերության ցանկությունն ու ձգտումը` կատարել ստանձնած պարտավորությունները, արդարացնել ընկերության հետ կապված հույսերը, ապահովել սպառողներին պահանջվող ջրամատակարարմամբ: