Վեոլիան Հայաստանում

լոգո

Ֆրանսիական Վեոլիա Գրուպը (պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն), որը 2006-2016թթ. կառավարեց մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս Երեւան Ջուր ՓԲԸ-ի, հաղթող ճանաչվելով ՀՀ Կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը:


 

Սպասարկում է 46 քաղաք, 334 գյուղ

Մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 76 բնակավայրի

 

Սպասարկում է 805.000 բաժանորդի, որից ակտիվ է 622.000 -ը

 

Ունի 2619 աշխատակից

veolia Armenia

Ծրագրի իրականացման նպատակով վերջինիս կողմից հիմնադրվեց Վեոլիա Ջուր ՓԲԸ, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց միասնական Օպերատորի պարտականությունները: Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում: