«Վեոլիա Ջուր» ընկերության «Ալավերդի» շահագործման տեղամասը սեփական ուժերով վերակառուցել է գյուղի շուրջ 85 տոկոսի ջրագծերը:
Նախկին պողպատյա, քայքայված, վթարային, անհատական տարածքներով անցնող 2400 գծամետր խողովակաշար փոխարինվել է պոլիէթիլենով: Տեղադրվել ՝ 5 դիտահոր՝ փականներով՝ փողոցների ցանցը կառավարելի դարձնելու համար, ինչպես նաև 110 բաժանորդի ջրաչափական սարքեր վերատեղադրվել են սահմանազատման կետում կառուցված դիտահորերի մեջ:
Արդյունքում՝ նախկինում գյուղին տրվող 13 լ/վ փոխարեն այժմ վայրկյանում 2 լիտրը լրիվ բավարար է շուրջօրյա կայուն և որակյալ ջրամատակարարում ունենալու համար: