Լիցենզիա՝ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրելու համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրամադրել է Կոտայքի մարզի Արամուս համայնքում՝ «Կաթնաղբյուր» արևային էլեկտրակայանի կառուցման և բացառապես  սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:

Սա մեկնարկն է Վեոլիա գրուպի նախաձեռնած և սեփական միջոցներով ֆինանսավորվող ծավալուն ծրագրի, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: 

Այս ծրագրի ամբողջական իրացման արդյունքում, կայանների արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարմանը: