Պարտադիր կապիտալ շինարարական աշխատանքներ Արարատի մարզում

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Դարակերտ գյուղում Վեոլիա Ջուր ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների այս տարվա ծրագրով արդեն սկսել է նոր ջրագծերի կառուցման աշխատանքները:

Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 60 տարի առաջ կառուցված ջրագծերը ֆիզիկապես մաշված էին,  վթարային,  շահագործման համար այլևս անհնար: Բացի այդ, վթարների ժամանակ ջուրը լցվում էր ջրագծերին զուգահեռ կառուցված ջեռուցման խողովակներ և գնում ընդերք՝  աչքի համար մնալով անտեսանելի։

Հիմա՝ Վեոլիաթիմը 91 բաժանորդի համար կառուցում է 40-ից-250 մմ-ոց 2654 գծամետր խողովակաշար՝ նոր ջրաչափական հորերով, որտեղ կվերատեղադրվեն ջրաչափական հանգույցները: Արդյունքում՝ կվերանան վթարները, այլևս ջրամատակարարման գրաֆիկում խախտումներ չեն լինի, կնվազեն շահագործման ծախսերը, հնարավոր կլինի վայրկյանում տնտեսել 20 լիտր ջուր, որն էլ կուղղվի հանրապետության առավել խնդրահարույց հատվածներ: